Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԼՔ 21:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եթե մեկը գավազանով հարվածի իր ծառային կամ իր աղախնին, և սա մեռնի նրա ձեռքի տակ, անպատճառ վրեժ պիտի առնվի նրանից։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եթե մեկը գավազանով հարվածի իր ստրուկին կամ իր ստրկուհուն, և սա մեռնի նրա հարվածից, ապա տերը վրեժխնդրության պիտի ենթարկվի դատաստանով,

Տես գլուխը



ԵԼՔ 21:20
12 Խաչաձեւ Հղումներ  

Տերն ասաց նրան. «Ուրեմն ով որ սպանի Կայենին, յոթնապատիկ վրեժ կառնվի նրանից»։ Եվ Տերը մի նշան դրեց Կայենի վրա, որպեսզի ով որ նրան գտնի, չսպանի նրան։


Եթե Կայենի վրեժը յոթնապատիկ առնվի, ապա Ղամեքից՝ յոթանասուն և յոթ անգամ»։


Ով որ մարդու արյուն թափի, նրա արյունը մարդու կողմից կթափվի. որովհետև Աստծու պատկերով ստեղծեց մարդուն։


և եթե ոտքի կանգնի ու ցուպով ման գա, հարվածողը թող չպատժվի, միայն թե պետք է հատուցում անի աշխատանքից կտրվելու արժեքը և առողջացնի։


Բայց եթե մեկ կամ երկու օր ապրի, վրեժ չպիտի առնվի նրանից, որովհետև դա իր փողն է։


Խոսքերով չի խրատվի այն ծառան, որն ըմբռնում է, բայց չի գործադրում։


Արյան վրեժխնդրություն ունեցողը թող սպանի մարդասպանին. երբ նրան հանդիպի, թող սպանի նրան։


որովհետև իշխողը քեզ համար Աստծու սպասավորն է քո բարիքի համար։ Իսկ եթե չարիք գործես, վախեցի՛ր, որովհետև սուրն իզուր տեղը չի կրում։ Նա Աստծու սպասավորն է՝ չարիք գործողին բարկությամբ պատժելու համար։


Չխնայես նրան. անձի դիմաց՝ անձ, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք»։