ԵԼՔ 16:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Չափում էին օմերով. շատ ունեցողինը չավելացավ, իսկ քիչ ունեցողինը չպակասեց։ Յուրաքանչյուրը հավաքեց իր ուտելու չափ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Չափեցին և տեսան՝ ումը որ շատ էր սահմանված չափից, չավելացավ, իսկ ումը՝ քիչ սահմանված չափից, չպակասեց։ Յուրաքանչյուրն իր կարիքի չափով էր հավաքել։ |
Այն քաղաքները, որ տալու եք Իսրայելի որդիների կալվածքներից. շատ ստացողից շատ պետք է վերցնեք, իսկ քիչ ստացողից՝ քիչ։ Յուրաքանչյուրն իր ստացած ժառանգության համեմատ իր քաղաքներից պետք է տա ղևտացիներին»։