ԵԼՔ 14:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եգիպտոսի թագավորին հայտնեցին, թե ժողովուրդը փախել է. փարավոնի ու նրա ծառաների սրտերը փոխվեցին ժողովրդի նկատմամբ, և ասացին. «Այս ի՞նչ արեցինք մենք, որ թույլ տվեցինք իսրայելացիներին՝ զրկվելով մեզ ծառայություն անելուց»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եգիպտացիների արքային հայտնեցին, որ ժողովուրդը փախել է։ Փարավոնն ու նրա պաշտոնյաները զղջացին և ասացին. «Այս ի՞նչ արեցինք. ինչո՞ւ արձակեցինք Իսրայելի որդիներին, որ այլևս չեն ծառայելու մեզ»։ |
Եգիպտացիները բռնադատում էին ժողովրդին և շտապում երկրից դուրս ուղարկել նրանց, որովհետև ասում էին. «Ամենքս էլ կմեռնենք»։
Կկարծրացնեմ փարավոնի սիրտը, և նա կհետապնդի նրանց. ես կփառավորվեմ փարավոնի ու նրա ամբողջ զորքի վրա, և եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տերը»։ Եվ նրանք այդպես էլ արեցին։
Թշնամին ասաց. “Հալածեմ, հասնեմ, Ավարը բաժանեմ, անձս հագենա նրանցից, քաշեմ սուրս, ձեռքս հափշտակի նրանց”։