Զատկի գառները խորովեցին կրակով՝ ըստ կանոնի, բայց սուրբ նվերները եփեցին կաթսաների, սաների ու տապակների մեջ և շտապ հասցրին ժողովրդի զավակներին։
ԵԼՔ 12:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանից հում կամ ջրի մեջ խաշած չուտեք, այլ կրակի վրա խորովելով։ Նրա գլուխը, ոտքերը և փորոտիքը միասին կուտեք։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրանցից հում կամ խաշած չուտեք, այլ կրակի վրա խորովելով։ Կուտեք նաև գլուխը, ոտքերն ու փորոտիքը։ |
Զատկի գառները խորովեցին կրակով՝ ըստ կանոնի, բայց սուրբ նվերները եփեցին կաթսաների, սաների ու տապակների մեջ և շտապ հասցրին ժողովրդի զավակներին։
Այդ գիշերը թող ուտեն կրակի վրա խորոված նրա միսը. այն թող ուտեն բաղարջ հացով և դառը խոտերով։
Ապա կվերցնես փորոտիքը ծածկող ամբողջ ճարպը, լյարդի վրայի թաղանթը, երկու երիկամներն ու դրանց վրա եղած ճարպը և կայրես զոհասեղանի վրա։
Խոյը կբաժանես մասերի, կլվանաս նրա փորոտիքն ու ոտքերը և դրանք կդնես կտրտած մասերի և նրա գլխի վրա։
Նա բարձրից կրակ ուղարկեց իմ ոսկորների մեջ, ոտքերիս համար ցանց տարածեց, ինձ ետ դարձրեց, ամայի դարձրեց ինձ, ուժաթափ՝ ամբողջ օրը։
Իսկ փորոտիքն ու ոտքերը լվանա ջրով, և քահանան այդ բոլորն այրի զոհասեղանի վրա իբրև ողջակեզ՝ Տիրոջը անուշահոտ զոհ լինելու համար։