և ինձ վրա դարձրեց թագավորի և նրա խորհրդականների, թագավորի բոլոր զորավոր իշխանների շնորհը։ Եվ ես զորացա, որովհետև իմ Տեր Աստծու ձեռքը ինձ վրա էր, և ինձ հետ գնալու համար Իսրայելի իշխաններին հավաքեցի։
ԵԶՐԱՍ 8:31 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահավայի գետից մենք ճանապարհվեցինք առաջին ամսի տասներկուսին, որ գնանք Երուսաղեմ, և մեր Աստծու ձեռքը մեզ հետ էր, և նա մեզ ճանապարհին ազատեց թշնամու և դարանակալի ձեռքից։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Առաջին ամսի տասներկուսին մեկնեցինք Էոս գետից և եկանք հասանք Երուսաղեմ. Տիրոջ՝ մեր Աստծու ձեռքը մեզ հետ էր, և մեզ փրկեց մեր թշնամիներից և ճանապարհի դարանակալներից։ |
և ինձ վրա դարձրեց թագավորի և նրա խորհրդականների, թագավորի բոլոր զորավոր իշխանների շնորհը։ Եվ ես զորացա, որովհետև իմ Տեր Աստծու ձեռքը ինձ վրա էր, և ինձ հետ գնալու համար Իսրայելի իշխաններին հավաքեցի։
Որովհետև առաջին ամսվա մեկին սկսվեց Բաբելոնից դուրս գալը, և հինգերորդ ամսվա մեկին եկավ Երուսաղեմ, որովհետև իր Աստծու բարի ձեռքն իր հետ էր։
Եվ սրանց ես հավաքեցի Ահավա գնացող գետի եզերքին, և այնտեղ մնացինք երեք օր. նայեցի ժողովրդին ու քահանաներին, սակայն Ղևիի որդիներից մարդ չգտա։
Դուք պիտի տեսնեք, ձեր սրտերը պիտի ուրախանան, և ձեր ոսկորները պիտի ծաղկեն կանաչ խոտի պես»։ Տիրոջ ձեռքը պիտի ճանաչվի իր ծառաներից, և նրա ցասումը՝ նրա թշնամիների դեմ։
որ շնորհ անի և Պողոսին Երուսաղեմ կանչի, որովհետև դարան էին պատրաստել՝ ճանապարհին նրան սպանելու համար։
Արդ Աստծուց օգնություն հասավ, և ես մինչև այսօր կանգնած փոքրին ու մեծին վկայում եմ՝ ոչինչ չասելով այն բաներից դուրս, ինչ մարգարեներն ու Մովսեսն են խոսել լինելիք դեպքերի մասին,