Միայն քրմերի հողերը չգնեց, որովհետև քրմերը փարավոնի կողմից որոշված բաժին ունեին և ուտում էին որոշված բաժինը, որ փարավոնը տալիս էր նրանց։ Դրա համար էլ չվաճառեցին իրենց հողաբաժինը։
ԵԶՐԱՍ 7:24 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմացա՛ծ եղեք, որ քահանաներից և ղևտացիներից, երգիչներից, դռնապաններից, նաթանայիմներից և Աստծու այս տան սպասավորներից ոչ մեկի վրա իրավունք չկա հարկ, տուրք և մաքս դնելու։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թող հայտնի լինի նաև, որ բոլոր նրանք, որ քահանաներից են, ղևտացիներից, սաղմոսերգուներից, դռնապաններից, տաճարի՝ Աստծու տան սպասավորներից, թող հարկ չտան, և ոչ ոք թող չհամարձակվի ծառայեցնել նրանց։ |
Միայն քրմերի հողերը չգնեց, որովհետև քրմերը փարավոնի կողմից որոշված բաժին ունեին և ուտում էին որոշված բաժինը, որ փարավոնը տալիս էր նրանց։ Դրա համար էլ չվաճառեցին իրենց հողաբաժինը։
Հովսեփը դա որպես օրենք հաստատեց Եգիպտոսի երկրում, որ մնում է մինչև այսօր. որ հինգից մեկը պատկանի փարավոնին, բացի քրմերի հողից, որ փարավոնինը չեղավ։
Այժմ թող հայտնի լինի քեզ՝ թագավորիդ, որ եթե քաղաքը վերաշինվի, և նրա պարիսպները նորոգվեն, նրանք հարկ, տուրք և մաքս չեն տա, և վերջը վնաս կբերի թագավորներին։
Եվ հզոր թագավորներ են եղել Երուսաղեմում, որ տիրել են Գետի ամբողջ այդ կողմին, և հարկ, տուրք և մաքս է տրվել նրանց։
Եվ Իսրայելի որդիներից և քահանաներից, ղևտացիներից, երգիչներից, դռնապաններից և նաթանայիմներից ոմանք Արտաշես թագավորի յոթերորդ տարում գնացին Երուսաղեմ։
Եվ ասողներ էլ կային, թե՝ «Մենք թագավորի հարկի համար փող ենք պարտք անում մեր արտերով և մեր այգիներով։
Հիսուսը, այնտեղից առաջ անցնելով, տեսավ Մատթեոս անունով մի մարդու, որ նստած էր մաքսատանը։ Նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Նա վեր կացավ, գնաց նրա հետևից։