Դավիթն ասաց. «Սրանցից քսանչորս հազարը Տիրոջ տան գործերը տնօրինելու համար են, վեց հազարը՝ պաշտոնյաներ ու դատավորներ,
ԵԶՐԱՍ 3:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Հեսուն, նրա որդիներն ու եղբայրները, Կադմիելն ու նրա որդիները՝ Հուդայի որդիները, մեկ մարդու պես վեր կացան՝ իբրև վերակացու Աստծու տան գործն անելու համար. նույնպես և Ենադադի որդիները, նրանց որդիները և նրանց եղբայրները՝ ղևտացիները։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հեսուն, նրա որդիներն ու եղբայրները, Կադմիելը և նրա որդիները, Հուդայի որդիները, ինչպես նաև Ենադադի որդիներն ու նրա ղևտացի եղբայրները վերակացուներ եղան Տիրոջ տան գործերի վրա։ |
Դավիթն ասաց. «Սրանցից քսանչորս հազարը Տիրոջ տան գործերը տնօրինելու համար են, վեց հազարը՝ պաշտոնյաներ ու դատավորներ,
Այդ մարդիկ հավատարմորեն կատարում էին գործը. նրանց վրա վերակացուներ էին նշանակված Մերարիի որդիներից՝ ղևտացի Հեթը և Աբդիան, Կահաթի որդիներից՝ Զաքարիան ու Մեսուղամը և ղևտացիներից նրանք, որ կարող են նվագել նվագարաններով։
Եվ նրանց Երուսաղեմ՝ Աստծու տունը գնալու երկրորդ տարվա երկրորդ ամսում Սաղաթիելի որդի Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսուն ու նրանց եղբայրները՝ քահանաները և ղևտացիները և գերությունից Երուսաղեմ բոլոր եկողները, սկսեցին գործը և քսան տարեկանից բարձր ղևտացիներին վերակացու դրեցին Տիրոջ տան գործերի վրա։