Միայն Ասայելի որդի Հովնաթանը և Թեկվայի որդի Հազիան կանգնեցին սրա վրա, և Մեսուղամն ու ղևտացի Սաբեթան նրանց օգնեցին։
ԵԶՐԱՍ 10:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ գերությունից վերադարձածներն էլ այդպես արեցին, և ընտրվեցին Եզրաս քահանան ու տոհմապետ մարդիկ՝ իրենց տոհմերի համեմատ (և ամենքն էլ անվանի էին), և տասներորդ ամսվա առաջին օրն այս բանը քննելու համար նիստ գումարեցին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գերությունից վերադարձողներն այսպես վարվեցին. Եզրասն ընտրեց անվանի մարդիկ՝ տոհմերի իշխաններ ըստ նահապետական տների, որոնք տասներորդ ամսի ամսամուտին հավաքվեցին հարցը քննելու |
Միայն Ասայելի որդի Հովնաթանը և Թեկվայի որդի Հազիան կանգնեցին սրա վրա, և Մեսուղամն ու ղևտացի Սաբեթան նրանց օգնեցին։
Եվ մինչև առաջին ամսվա առաջին օրը վերջացրին բոլոր տղամարդկանց գործերը, որոնք օտար կին էին առել։
«Մի՞թե մեր օրենքը դատապարտում է մարդուն՝ առանց նախապես նրան լսելու կամ իմանալու, թե ի՛նչ է արել»։
այն ժամանակ կքննես, լավ հարցուփորձ կանես և եթե տեսնես, թե այդ բանն իրոք ստույգ է, թե այդ գարշելի բանը եղել է ձեր մեջ,
այդ քաղաքի բնակիչներին անպատճառ սրի կքաշես՝ նզովելով այդ քաղաքն ու նրա մեջ եղած ամեն ինչ. սրի կքաշես նաև անասուններին։