ԵԶԵԿԻԵԼ 8:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, փորի՛ր այս պատը». և ես փորեցի պատը։ Ահա մի դուռ կար։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, փորի՛ր այդ պատը»։ Փորեցի պատը։ Եվ ահա մի դուռ։ |
Վա՜յ նրանց, որոնք իրենց խորհուրդը Տիրոջից ծածկում են խոր տեղերում. նրանց արարքները խավարում են, և ասում են. «Ո՞վ է մեզ տեսնում, և ո՞վ է մեզ ճանաչում»։
Քո քղանցքի վրա նաև աղքատ անմեղ մարդկանց արյունը կա. նրանց չգտար տուն ներխուժելիս. այլ այս ամենից հետո
Մի մարդ կարո՞ղ է ծածուկ տեղեր թաքնվել, որ ես նրան չտեսնեմ,- ասում է Տերը.- չէ՞ որ երկինքն ու երկիրը լցնողը ես եմ,- ասում է Տերը։-