ԵԶԵԿԻԵԼ 45:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այսպես պիտի անես ամսի յոթին յուրաքանչյուր սխալված մարդու և միամիտի համար, և տան համա՛ր քավություն արեք։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այսպես կանի ամսվա յոթերորդ օրը՝ տաճարը սրբագործելու համար բոլոր անգիտակցաբար և պարզամտորեն մեղանչածներից։ |
Եվ Իսրայելի ջրարբի արոտների հոտերից՝ մեկ ոչխար՝ երկու հարյուրից։ Սրանք պիտի մատուցեն իբրև հացի ընծա, ողջակեզ և խաղաղության զոհ, որպեսզի նրանց համար քավություն լինի»,- ասում է Տեր Աստված։
Այսպես է ասում Տեր Աստված. «Առաջին ամսվա առաջին օրն արջառներից մի անբիծ ցլի՛կ վերցրու և մեղքից մաքրի՛ր սրբարանը։
Երբ վերջացնի սուրբ տեղի, ժողովի վրանի և զոհասեղանի համար քավություն անելը, թող մոտ բերի կենդանի նոխազը։
Նա կարող է տգետներին ու մոլորվածներին կարեկից լինել, որովհետև ինքն էլ տկարությամբ է պատված։