Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 44:24 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ դատավարությունների մեջ դատավոր պիտի լինեն. իմ պատվիրաններով պիտի դատեն. իմ օրենքները և իմ կանոնները իմ հանդիսավոր տոների ժամանակ պիտի պահեն և իմ շաբաթները սրբացնեն։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Արյան դատաստանի ժամանակ նրանք քննիչ թող լինեն, ըստ իմ օրենքների դատաստան անեն և ըստ իմ կանոնների իրավունք գործադրեն։ Բոլոր տոներին իմ օրենքներն ու հրահանգները թող պահեն, շաբաթներս սուրբ պահեն։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 44:24
16 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթն ասաց. «Սրանցից քսանչորս հազարը Տիրոջ տան գործերը տնօրինելու համար են, վեց հազարը՝ պաշտոնյաներ ու դատավորներ,


Եվ Աթարսաթան ասաց նրանց. «Ամենասուրբ բաներից չուտեն, մինչև որ վեր չկենա մի քահանա Ուրիմով և Թումիմով»։


Իմաստո՛ւն դարձրու ինձ, որ պահեմ քո օրենքը և ամբողջ սրտով կատարեմ այն։


Նաև իմ շաբաթները տվեցի նրանց, որ նշան լինի իմ և նրանց միջև, որ իմանան, որ ես եմ Տերը, որ սրբացնում է նրանց։


Եվ իմ շաբաթները սրբացրե՛ք, որ նրանք նշան լինեն իմ և ձեր միջև, որ իմանաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”։


Նրա քահանաները բռնացան իմ օրենքի վրա, իմ սրբությունները պղծեցին, սուրբը և անսուրբը չզանազանեցին, անմաքուրի և մաքուրի միջև տարբերակումը չսովորեցրին, իրենց աչքերը ծածկեցին իմ շաբաթներից, և ես պղծվեցի նրանց մեջ։


Բայց երկրի ժողովուրդը Տիրոջ առաջ պիտի գա հանդիսավոր տոներին. ով հյուսիսային դարպասի ճանապարհով մտնի երկրպագելու համար, հարավային դարպասի ճանապարհով պիտի գնա, և ով մտնի հարավային դարպասի ճանապարհով, պիտի գնա հյուսիսային դարպասի ճանապարհով, իր մտած դարպասի ճանապարհով հետ չպիտի դառնա, այլ դիմացինով պիտի գնա։


ապա այդ երկու մարդիկ, որոնց մեջ հակառակություն կա, պետք է կանգնեն Տիրոջ առաջ, այդ օրվա քահանաների և դատավորների առաջ,


Եվ Ղևիի որդիները՝ քահանաները, մոտենան (որովհետև քո Տեր Աստվածը նրանց է ընտրել իրեն ծառայելու և Տիրոջ անունով օրհնություն տալու համար), և ամեն վեճ ու ամեն վերք նրանց խոսքով թող դատվի։


Իսկ եթե ուշանամ, որպեսզի իմանաս, թե ինչպե՛ս պետք է վարվել Աստծու տան մեջ, որը կենդանի Աստծու եկեղեցին է, սյունը և հաստատությունը ճշմարտության։