Կտավից անդրավարտիքներ կպատրաստես նրանց համար, որպեսզի իրենց մերկությունը ծածկեն. դրանք մեջքից մինչև ծնկները լինեն։
ԵԶԵԿԻԵԼ 44:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ներքին գավիթի դարպասներով մտնելիս նրանք կտավե հանդերձներ պիտի հագնեն և իրենց վրա բուրդ չպիտի ունենան, երբ որ նրանք ներքին գավիթի դարպասների ներսում ծառայեն։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ նրանք ներքին գավթի դռնով մտնեն, պետք է կտավե պատմուճաններ հագած լինեն և իրենց պաշտամունքը մատուցելու ժամանակ բրդեղեն հագած չպետք է լինեն՝ սկսած ներքին գավթի դռնից։ |
Կտավից անդրավարտիքներ կպատրաստես նրանց համար, որպեսզի իրենց մերկությունը ծածկեն. դրանք մեջքից մինչև ծնկները լինեն։
Ահարոնն ու նրա որդիները թող հագնեն դրանք, երբ մտնեն ժողովի վրանը կամ երբ զոհասեղանին մոտենան՝ սրբարանում պաշտամունքի համար, և անօրենություն չկրեն, որպեսզի չմեռնեն։ Դա հավիտենական կանոն թող լինի Ահարոնի և նրանից հետո իր սերնդի համար»։
Եվ այն օրը, երբ նա մտնում է սրբարանի ներքին գավիթը՝ սրբարանում պաշտոն մատուցելու համար, իր համար մեղքի զոհ պիտի մատուցի»,- ասում է Տեր Աստված։
Կտավե սուրբ շապիկ թող հագնի և իր մարմնի վրա կտավե անդրավարտիք ունենա. իր մեջքին կապի կտավե գոտի և գլխին կտավե խույր դնի. սրանք սուրբ զգեստներ են։ Նա իր մարմինը ջրով պիտի լվանա և հետո հագնի դրանք։
Նրան տրվեց, որ հագնի սպիտակ, մաքուր և լուսափայլ բեհեզ», որովհետև բեհեզը սրբերի արդարությունն է։
Գահի շուրջը կային քսանչորս աթոռներ, իսկ դրանց վրա նստած էին քսանչորս երեցներ՝ սպիտակ հանդերձներ հագած և ոսկե պսակներ գլխներին դրած։