Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 40:42 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվս չորս սեղան ողջակեզի համար, տաշած քարից. երկարությունը՝ մեկուկես կանգուն, լայնությունը՝ մեկուկես կանգուն, բաձրությունը՝ մեկ կանգուն. դրանց վրա պետք է դնեին այն գործիքները, որոնցով մորթում էին ողջակեզը և զոհը։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Կոփածո քարերից էին ողջակիզման չորս սեղանները՝ կանգուն ու կես երկարությամբ, կանգուն ու կես լայնությամբ և կանգուն ու կես բարձրությամբ, որպեսզի դրանց վրա դնեին գործիքը, որով մորթում էին զոհերն ու ողջակեզները։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 40:42
3 Խաչաձեւ Հղումներ  

Եթե ինձ համար քարե զոհասեղան շինելու լինես, տաշած քարից չշինես, որովհետև եթե դրա վրա քո երկաթե գործիքը բարձրացնես, այն կպղծես։


Եվ դարպասի նախասրահում այս կողմից երկու սեղան կար և այն կողմից՝ երկու սեղան՝ նրանց վրա ողջակեզը, մեղքի պատարագը և հանցանքի պատարագը մորթելու համար։


Եվ մեկ ձեռքի լայնության չափով դարակներ շուրջանակի ամրացված էին ներսից, իսկ սեղանների վրա՝ զոհի միսը։