ԵԶԵԿԻԵԼ 39:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ քաղաքի անունն էլ Համոնա պիտի լինի։ Եվ երկիրը պիտի մաքրեն։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քաղաքի անունն էլ Գերեզման է կոչվելու, և երկիրը մաքրվելու է։ |
Երբ շրջողներն անցնեն երկրով, ու մեկը մարդու ոսկորներ տեսնի, նրա մոտ նշան պիտի դնի, մինչև որ թաղողները նրան թաղեն “Գոգի բազմության ձորում”։
Իսկ դու, մարդո՛ւ որդի,- այսպես է ասում Տեր Աստված,- ասա՛ ամեն թևավոր թռչունի և դաշտի բոլոր գազաններին. “Հավաքվե՛ք ու եկե՛ք, շուրջբոլորից հավաքվե՛ք իմ զոհի համար, որ ես զոհել եմ ձեզ համար. մեծ զոհ Իսրայելի սարերի վրա, որպեսզի միս ուտեք ու արյուն խմեք։
Ով որ դաշտում դիպչի սրով սպանվածի կամ բնական մահով մեռածի, մարդու ոսկորի և կամ գերեզմանի, յոթ օր անմաքուր կլինի։