Բայց եթե ուզում ես, գնա՛, զորացի՛ր պատերազմում, ապա թե ոչ, Աստված քեզ կկործանի թշնամու առջև, որովհետև Աստված զորություն ունի օգնելու և կործանելու»։
ԵԶԵԿԻԵԼ 38:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Պատրա՛ստ եղիր և պատրաստի՛ր քեզ ու քո ամբողջ զորքը, որ ժողովվել է քո շուրջը, ու նրանց պահապա՛նը եղիր։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պատրաստվի՛ր ու պատրաստի՛ր քո անձը, դու և քեզ մոտ հավաքված ամբողջ բազմությունը։ Դու ինձ համար առաջապահ ես լինելու։ |
Բայց եթե ուզում ես, գնա՛, զորացի՛ր պատերազմում, ապա թե ոչ, Աստված քեզ կկործանի թշնամու առջև, որովհետև Աստված զորություն ունի օգնելու և կործանելու»։
Ահա սա է այն խոսքը, որ Տերն ասում է նրա մասին. "Քեզ անարգեց, քեզ ծաղրեց Սիոնի կույս դուստրը. Քո հետևից գլուխը շարժեց Երուսաղեմի դուստրը։
Բաբելոնի պարիսպների դեմ դրո՛շ բարձրացրեք, ուժեղացրե՛ք պահպանությունը, պահակնե՛ր կարգեք, դարաննե՛ր պատրաստեք, որովհետև Տերը որոշեց ու կատարեց իր ասածը Բաբելոնի բնակիչների մասին։
Ուստի քեզ այսպես եմ անելու, ո՛վ Իսրայել, և քանի որ ես քեզ այդպես կանեմ, պատրաստվի՛ր քո Աստծուն դիմավորելու, ո՛վ Իսրայել։