Եվ չնստեցի խրախճանք անողների հավաքում և չզվարճացա. քո ձեռքի պատճառով առանձին նստեցի, որովհետև ինձ ցասումով էիր լցրել։
ԵԶԵԿԻԵԼ 3:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ դու, մարդո՛ւ որդի, տե՛ս, ահա քեզ վրա պարաններ են դնելու և քեզ կապելու են նրանցով, որպեսզի դու դուրս չգաս նրանց մեջ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մարդո՛ւ որդի, ահա քեզ համար կապանքներ են պատրաստված, քեզ դրանցով կապելու են, և դու դուրս չես գալու դրանց միջից։ |
Եվ չնստեցի խրախճանք անողների հավաքում և չզվարճացա. քո ձեռքի պատճառով առանձին նստեցի, որովհետև ինձ ցասումով էիր լցրել։
Եվ ես ահա պարաններ պիտի դնեմ քեզ վրա, որպեսզի դու մի կողքից մյուս կողքիդ վրա չդառնաս, մինչև որ չլրացնես քո պաշարման օրերը։
Նրա յուրայինները, լսելով, դուրս եկան նրան բռնելու, որովհետև կարծում էին, թե խելագարվել է։
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. երբ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գոտիդ կապում և գնում էիր, ուր որ կամենայիր. բայց երբ ծերանաս, ձեռքերդ կբարձրացնես, և ուրիշը գոտիդ կկապի ու քեզ կտանի այնտեղ, ուր որ չես կամենա»։
Բայց Սուրբ Հոգին ամեն քաղաքի մեջ վկայում է ինձ ու ասում, որ կապանքներ և նեղություններ են սպասում ինձ։