ԵԶԵԿԻԵԼ 28:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուստի այսպես է ասում Տեր Աստված. “Քանի որ դու քո միտքը Աստծու մտքի նման ես համարում, Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ուստի Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Քանի որ քո սիրտը որպես Աստծու սիրտ ես ներկայացրել, |
«Մարդո՛ւ որդի, Տյուրոսի իշխանին ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Որովհետև սիրտդ գոռոզացավ, և ասացիր. "Ես մի աստված եմ, աստծու գահի վրա եմ նստած ծովի սրտում", բայց դու մարդ ես և ոչ Աստված, թեև դու քո միտքն Աստծու մտքի տեղն ես դրել"։
այն հակառակորդը, որ գոռոզացած է բոլորի նկատմամբ, որն աստված կամ պաշտամունքի առարկա է անվանվում. մինչև իսկ նա Աստծու տաճարում կնստի և ինքն իրեն ցույց կտա, թե Աստված է։
Որովհետև արևը ծագում է խորշակով հանդերձ, չորացնում է խոտը, իսկ նրա ծաղիկը թափվում է և իր տեսքի գեղեցկությունը կորցնում. այդպես էլ հարուստն է իր ճանապարհներին թառամելու։