ԵԶԵԿԻԵԼ 27:35 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ծովեզերքի բոլոր բնակիչներն ապշել են քեզ վրա. նրանց թագավորները սաստիկ զարհուրեցին. այլայլվել են նրանց դեմքերը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տխրեցին քեզ համար կղզիների բոլոր բնակիչները, և նրանց թագավորները խիստ սարսափեցին, երեսներն արցունքով ողողեցին։ |
Եվ շատ ժողովուրդների պիտի ապշեցնեմ քեզ վրա, և նրանց թագավորները զարհուրանքով պիտի սարսափեն քո պատճառով, երբ իմ սուրը կճոճեմ նրանց առաջ, և քո կործանման օրը ամեն վայրկյան կդողան, ամեն մարդ՝ իր անձի համար”»։