Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 19:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ ազգեր ելան նրա դեմ շրջակա գավառներից և իրենց ցանցը տարածեցին նրա վրա, և նա բռնվեց նրանց փոսում։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ շրջակա երկրներից ազգեր ելան նրա դեմ, թակարդներ լարեցին նրա շուրջը՝ սպանելու համար,

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 19:8
8 Խաչաձեւ Հղումներ  

Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը եկավ քաղաքի մոտ, երբ նրա ծառաները պաշարել էին այն։


Նա էշի թաղումով պիտի թաղվի՝ քարշ տալով և Երուսաղեմի դարպասներից դուրս նետելով։


Մեր կյանքի շունչը՝ Տիրոջ օծյալը, բռնվեց նրանց որոգայթներում, որի մասին մենք ասում էինք. «Նրա հովանու տակ կապրենք ազգերի մեջ»։


Եվ նրա վրա պիտի տարածեմ իմ ցանցը, և նա պիտի բռնվի իմ որոգայթի մեջ. նրան Բաբելոն՝ քաղդեացիների երկիրը, պիտի բերեմ, բայց այն չպիտի տեսնի ու այնտեղ պիտի մեռնի։


Նրա վրա իմ ցանցը պիտի տարածեմ, և նա պիտի բռնվի իմ որոգայթում, ու ես նրան Բաբելոն պիտի տանեմ և նրա դեմ այնտեղ դատ պիտի վարեմ այն անհավատարմության համար, որ գործեց իմ դեմ։


Եվ ազգերը լսեցին նրա մասին. նա բռնվեց նրանց փոսում, և նրան կարթերով տարան Եգիպտոսի երկիրը։


Նա կործանեց նրանց ամրոցները և քանդեց նրանց քաղաքները. նրա մռնչյունի ձայնից ահաբեկվեցին երկիրն ու ամենը, որ նրանում է։