ԵԶԵԿԻԵԼ 16:58 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո լրբության և քո պիղծ արարքների պատիժը պիտի կրես»,- ասում է Տերը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ ուրեմն քաղի՛ր քո ամբարշտությունների և անօրենությունների պտուղները»,- ասում է Տերը։ |
Որովհետև դու չհիշեցիր քո մանկության օրերը, այլ այս ամենով բարկացրիր ինձ, և ես ահա քո արարքները քո գլխով եմ տալու,- ասում է Տեր Աստված,- և դու քո բոլոր պիղծ բաներից բացի այդ անառակությունը չե՞ս արել”»։
Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Քեզ հետ պիտի վարվեմ, ինչպես դու ես վարվել. անարգեցիր երդումը՝ ուխտը խզելով։
Եվ ձեր լրբությունը ձեզ վրա պիտի դնեն, և դուք ձեր մեղավոր կռապաշտության պատիժը պիտի կրեք ու գիտենաք, որ ես եմ Տեր Աստված»։