Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 11:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ուստի այսպես է ասում Տեր Աստված. "Ձեր սպանվածները, որ դուք դրանում դրեցիք, դրանք են միսը, իսկ այս քաղաքը՝ կաթսան. իսկ դուք պիտի հանվեք նրա միջից։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դրա համար էլ Ամենակալ Տերն այսպես է ասում. “Ձեր դիակները, որ քաղաքի մեջտեղում էիք դնում, միսն են, իսկ քաղաքն էլ՝ կաթսան։ Ձեզ դուրս եմ բերելու նրա միջից։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 11:7
10 Խաչաձեւ Հղումներ  

Եղիսեն վերադարձավ Գաղգաղա։ Այդ երկրում սով էր, և մարգարեների խումբը նստել էր Եղիսեի առաջ։ Եվ նա ասաց իր ծառային. «Մեծ կաթսան դի՛ր և ապո՛ւր եփիր մարգարեների խմբի համար»։


Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ հասավ ինձ՝ ասելով. «Ի՞նչ ես տեսնում դու»։ Եվ ես ասացի. «Մի եռացող կաթսա եմ տեսնում ես, և նրա երեսը հյուսիսից դարձել է»։


Այս քաղաքը ձեզ համար կաթսա չպիտի դառնա, ոչ էլ դուք նրա մեջ միս պիտի լինեք. Իսրայելի սահմանի վրա պիտի դատեմ ձեզ,


Եվ ասում են. “Ժամանակը չէ՞, որ տներ կառուցենք. այս քաղաքը կաթսան է, մենք էլ՝ միսը”։


«Եվ ձեզ պիտի դուրս բերեմ նրա միջից և ձեզ օտարների ձեռքը պիտի մատնեմ ու ձեզ վրա դատավճիռներ պիտի գործադրեմ։