Եվ ես տարագիրներին ասացի ամենը, ինչ որ Տերը ցույց էր տվել ինձ։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
ԵԶԵԿԻԵԼ 11:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ես տարագերիներին ասացի այն ամենը, որ Տերն ինձ ցույց էր տվել։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ սթափվեցի այն տեսիլքից, որ տեսել էի, ու գերիների առաջ խոսեցի այն բոլոր բաների մասին, որ Տերն ինձ ցույց էր տվել։ |
Եվ ես տարագիրներին ասացի ամենը, ինչ որ Տերը ցույց էր տվել ինձ։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
«Մարդո՛ւ որդի, ես քեզ դետ եմ դրել Իսրայելի տան վրա. երբ խոսք լսես իմ բերանից, նրանց զգուշացրո՛ւ իմ կողմից։
Իսկ երբ ես քեզ հետ խոսեմ, կբացեմ քո բերանը, և դու նրանց կասես. “Այսպես է ասում Տեր Աստված. լսողը թող լսի, զանց առնողը թող զանց առնի”, որովհետև նրանք ապստամբների տուն են»։
Եվ նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, գնա՛, մտի՛ր Իսրայելի տունը և նրանց հետ խոսի՛ր իմ խոսքերով.