ԵԶԵԿԻԵԼ 1:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ հաստատության տակ նրանց թևերը դեպի իրար էին տարածվում. և ամեն մի կենդանի էակ երկու թևեր ուներ, որոնցով ծածկում էին իրենց մարմինները։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ երկնակամարի տակ նրանք, թևերը պարզած, սավառնում էին իրար հետ. յուրաքանչյուրը երկուական թև, որով ծածկում էին իրենց մարմինները։ |
Երբ կենդանի էակները շարժվում էին, ես նրանց թևերի ձայնը լսեցի հորդառատ ջրերի աղմուկի պես, Ամենակարողի ձայնի նման, ժխորի ձայնի նման, բանակի աղմուկի պես. երբ կանգնում էին, իրենց թևերը կախ էին գցում։
Այդպես էլ դուք, երբ ձեզ հրամայված բոլոր բաներն անեք, ասե՛ք. "Մենք անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտավոր էինք անել, արեցինք"»։