ԵԶԵԿԻԵԼ 1:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ամեն մեկն ուղիղ իր դիմացն էր գնում, ուր հոգին գնալու լիներ, նրանք գնում էին. երբ գնում էին, չէին դառնում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ յուրաքանչյուրն իր դեմքի ուղղությամբ էր գնում. դեպի ո՛ր կողմը հողմն էր փչում, նրանք այն կողմն էլ գնում էին և գնալիս հետ չէին դառնում։ |
Մեկի թևերը կպած էին մյուսինին. երբ գնում էին, չէին դառնում. ամեն մեկն ուղիղ իր դիմացն էր գնում։
Եվ նրանց երեսները նման էին այն երեսներին, որ տեսել էի Քեբար գետի մոտ. նրանց կերպարանքը և իրենք. ամեն մեկն ուղիղ դեպի առաջ էր գնում։
Չէ՞ որ բոլորն էլ սպասավոր հոգիներ են՝ ուղարկված ծառայելու նրանց, ովքեր փրկությունը պիտի ժառանգեն։