Եվ Աբեդի որդի Գաաղն ու իր եղբայրները եկան, մտան Սյուքեմ, և Սյուքեմի բնակիչներն ապավինեցին նրան։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:30 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ քաղաքի իշխան Զեբուղը լսեց Աբեդի որդի Գաաղի խոսքերը, բարկությունը բորբոքվեց։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քաղաքի իշխան Զեբուղը լսեց Աբեդդի որդի Գաաղի խոսքերը և բարկությամբ լցվեց։ |
Եվ Աբեդի որդի Գաաղն ու իր եղբայրները եկան, մտան Սյուքեմ, և Սյուքեմի բնակիչներն ապավինեցին նրան։
Երանի թե այս ժողովուրդն անցներ իմ ձեռքի տակ, և ես Աբիմելեքին հեռացնեի»։ Եվ Աբիմելեքին ասաց. «Զորքերդ շատացրո՛ւ և դո՛ւրս եկ»։
Նա խորամանկ կերպով պատգամավորներ ուղարկեց Աբիմելեքի մոտ՝ ասելով. «Ահա Աբեդի որդի Գաաղը և իր եղբայրները եկել են Սյուքեմ, և ահա նրանք քաղաքը հանում են քո դեմ։
Աբիմելեքը բնակվեց Արումայում, և Զեբուղը Գաաղին ու նրա եղբայրներին քշեց, որ Սյուքեմում չբնակվեին։