Եվ ինքը դուրս եկավ ու գնաց։ Նրա ծառաները գնացին տեսան, որ վերնատան դռներն ահա կողպված էին, և ասացին. «Նա, անտարակույս, իր ամառանոցի սենյակում բնական կարիքի է գնացել»։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 3:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երկար սպասեցին, բայց ահա վերնատան դռները ոչ ոք չէր բացում, և բանալին վերցրին, բաց արեցին, տեսան՝ ահա իրենց տերը մեռած ընկած էր գետնի վրա։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամաչելով կանգնեցին ու սպասեցին, բայց ոչ ոք բաց չէր անում վերնատան դռները։ Ապա վերցրին բանալին, բաց արեցին և տեսան, որ ահա իրենց տերն ընկած-մեռած է գետնին։ |
Եվ ինքը դուրս եկավ ու գնաց։ Նրա ծառաները գնացին տեսան, որ վերնատան դռներն ահա կողպված էին, և ասացին. «Նա, անտարակույս, իր ամառանոցի սենյակում բնական կարիքի է գնացել»։
Եվ քանի դեռ նրանք ուշանում էին, Ավոդը փախավ և անցնելով կուռքերի մոտով՝ ողջ ու առողջ հասավ Սեիրա։