ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 2:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ Հեսուն արձակեց ժողովրդին, Իսրայելի որդիներն ամեն մեկն իր կալվածքը գնաց՝ երկիրը ժառանգելու համար։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հեսուն արձակեց ժողովրդին, և Իսրայելի որդիներից յուրաքանչյուրը գնաց իր տունը և իր ժառանգությունը՝ երկիրը ժառանգելու։ |
Ժողովուրդը Հեսուի կյանքի բոլոր օրերին պաշտեց Տիրոջը և Հեսուից հետո էլ ողջ մնացած ծերերի բոլոր օրերին, որոնք տեսել էին բոլոր մեծ գործերը, որ Տերն արել էր Իսրայելի համար։