Ժողովուրդն առանց առաջնորդության կընկնի, բայց խորհրդատուների բազմությամբ փրկություն կլինի։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 19:30 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ բոլոր տեսնողներն ասում էին. «Այսպիսի բան ո՛չ եղել է և ո՛չ էլ տեսնվել է Եգիպտոսի երկրից Իսրայելի որդիների դուրս գալու օրից մինչև այսօր. մտածե՛ք սրա մասին, խորհո՛ւրդ արեք և որոշե՛ք»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բոլոր տեսնողներն ասում էին, թե այդպիսի բան ո՛չ եղել է և ո՛չ էլ տեսնվել Եգիպտոսից Իսրայելի որդիների դուրս գալու օրերից մինչև այսօր։ Հիմա դրա մասին խորհո՛ւրդ արեք և խոսե՛ք։ |
Ժողովուրդն առանց առաջնորդության կընկնի, բայց խորհրդատուների բազմությամբ փրկություն կլինի։
Առանց խորհրդակցության մտադրությունները ձախողվում են, բայց խորհրդականների շատությամբ կատարվում են։
Որովհետև պատերազմդ խոհունությամբ ես անում, և ազատումը խորհրդականների շատությամբ է լինում։
Գաբաայի օրերի պես խորապես ապականվեցին։ Նա պիտի հիշի իրենց անօրենությունը, պիտի պատժի նրանց մեղքերը։