ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 19:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ իր ծառային ասաց. «Ե՛կ այն տեղերից մեկին մոտենանք և գիշերը մնանք Գաբաայի կամ Ռամայի մեջ»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ իր ծառային ասաց. «Ե՛կ մոտենանք այդ տեղերից մեկին և գիշերենք այնտեղ՝ Գաբաայում կամ Հռամայում»։ Եվ անցան գնացին։ |
Շեփո՛ր հնչեցրեք Գաբաայում, փող՝ Ռամայում, բարձրաձայն կանչե՛ք Բեթավանում. քո հետևից, ո՛վ Բենիամին։
Սելա, Էլեփ, Հեբուս, այսինքն՝ Երուսաղեմ, Գաբաաթ և Կարիաթ. տասնչորս քաղաք և դրանց գյուղերը։ Այս է Բենիամինի որդիների ժառանգությունն ըստ իրենց տոհմերի։
Բայց տերը նրան ասաց. «Ճանապարհը չծռենք դեպի օտարազգիների քաղաքը, որն Իսրայելի որդիներինը չէ, այլ անցնենք մինչև Գաբաա»։
Սավուղն էլ գնաց իր տուն՝ Գաբաա, և նրա հետ գնացին մի խումբ մարդիկ, որոնց սիրտը շարժել էր Աստված։