Շինեց նաև Բարձր տեղերի կռատուն և քահանաներ դարձրեց ժողովրդի ստորին մարդկանց, որոնք Ղևիի որդիներից չէին։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 17:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Միքան օծեց ղևտացուն, և պատանին քահանա եղավ նրա համար ու բնակվում էր Միքայի տանը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Միքան ղևտացուն նվիրագործեց, և պատանին նրա համար քահանա եղավ և ապրում էր Միքայի տանը։ |
Շինեց նաև Բարձր տեղերի կռատուն և քահանաներ դարձրեց ժողովրդի ստորին մարդկանց, որոնք Ղևիի որդիներից չէին։
Նա խոսեց Կորխի ու նրա ամբողջ խմբի հետ և ասաց. «Վաղը Տերը ձեզ ցույց կտա, թե ո՛վ է իրենը և ո՛վ է սուրբը, և նրան կմոտեցնի իրեն։ Նա ում կընտրի, իրեն կմոտեցնի նրան։
Տերն ասաց Ահարոնին. «Դու, քո որդիները և քո հոր տունը քեզ հետ, պիտի կրեք սրբարանում գործած անօրենության պատիժը։ Դու և քո որդիները քեզ հետ, պիտի կրեք ձեր քահանայության անօրենության պատիժը։
Ղևտացին համաձայնվեց, որ բնակվի այդ մարդու մոտ. և այս պատանին նրա համար եղավ ինչպես մեկն իր որդիներից։
Եվ Միքան ասաց. «Հիմա գիտեմ, որ Տերն ինձ բարիք է անելու, որովհետև այս ղևտացին դարձավ իմ քահանան»։
Դանի որդիները քանդակած կուռքը կանգնեցրին իրենց համար, և Մանասեի որդու՝ Գերսոնի որդի Հովնաթանը, ինքն ու իր որդիները մինչև երկրի գերության օրը Դանի ցեղի քահանաներն էին։
Նա ասաց նրանց. «Միքան ինձ այսպես ու այսպես արեց և ինձ վարձակալեց, որ քահանա լինեմ նրա համար»։