ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ Սամփսոնը մինչև կեսգիշեր քնեց և կեսգիշերին վեր կացավ ու քաղաքի դռան փեղկերը երկու շեմերով բռնեց, իրենց նիգի հետ մեկտեղ հանեց և դրանք վերցնելով ուսերի վրա՝ տարավ Քեբրոնի դիմացի սարի գլուխը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սամփսոնը քնեց մինչև կեսգիշեր. կեսգիշերին վեր կացավ, պոկեց քաղաքի դարպասների փեղկերը և դրանք նիգերով մեկտեղ բարձրացրեց, դրեց իր ուսերի վրա, տարավ այն լեռան գլուխը, որը Քեբրոնի դիմացն է, և դրանք դրեց այնտեղ։ |
Խրամատ փորողը բարձրացավ նրանց առաջից, նրանք խրամատել են և անցել են դարպասով և նրանից դուրս եկել. թագավորը գնում է նրանց առջևից, Տերը՝ իբրև նրանց պարագլուխ»։
Նրան Աստված հարություն տվեց՝ մահվան կապանքները քանդելով, քանի որ անհնար էր, որ մահն իշխեր նրան։
Գազացիներն ասացին, թե Սամփսոնը եկել է այստեղ։ Եվ պաշարեցին ու ամբողջ գիշեր նրան դարանակալեցին քաղաքի դռան մոտ. ամբողջ գիշեր լռեցին և ասացին. «Առավոտը կանուխ սպանենք նրան»։