ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ որովհետև ամեն օր իր խոսքերով նրան նեղում էր և նրան բռնադատում էր, այն ժամանակ նրա սիրտը նեղվեց մահվան աստիճան, Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ երբ ամբողջ գիշերը նրան նեղեց խոսքերով, թախանձեց և հոգին հանեց սպանելու չափ, |
Եվ Աստված Հովնանին ասաց. «Մի՞թե լավ է, որ բարկացել ես դդմենու համար»։ Եվ նա ասաց. «Լավ է, որ բարկացել եմ մինչև մահ»։
Ասում եմ ձեզ. եթե նրա բարեկամը լինելու համար էլ վեր չկենա ու չտա նրան, ապա գոնե նրա թախանձանքի համար վեր կկենա ու կտա նրան, ինչ որ պետք է։
Եվ Սամփսոնի կինը լաց եղավ նրա մոտ ու ասաց. «Անպայման դու ինձ ատում ես և ինձ չես սիրում. դու իմ ժողովրդի որդիներին մի հանելուկ ես ասել և ինձ չես բացատրել»։ Եվ նա ասաց նրան. «Ահա իմ հորն ու մորը չհայտնեցի և քե՞զ պիտի հայտնեի»։
Եվ նա իրենց խնջույքի յոթ օրերին էլ լաց եղավ նրա մոտ, և նա յոթերորդ օրը նրան բացատրեց, որովհետև նեղություն էր տալիս իրեն. կինն էլ հանելուկը բացատրեց իր ժողովրդի որդիներին։
Այն ժամանակ Դալիլան նրան ասաց. «Ինչպե՞ս ես ասում, թե՝ “Քեզ սիրում եմ”, քանի որ քո սիրտն ինձ հետ չէ. հիմա այս երեք անգամ է, որ ինձ խաբեցիր և ինձ չասացիր, թե ինչում է քո մեծ զորությունը»։
նա իր սրտի մեջ եղած ամեն ինչ նրան հայտնեց ու ասաց նրան. «Իմ գլխին ածելի չի դիպել, որովհետև իմ մոր արգանդից ես Աստծու ուխտավոր եմ. եթե ածիլվեմ, իմ ուժն ինձնից կգնա, և ես կտկարանամ ու կդառնամ ամեն մի մարդու պես»։