ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 11:38 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա ասաց՝ գնա՛. նրան երկու ամիս թույլ տվեց, և նա իր ընկերներով գնաց ու սարերի վրա լաց եղավ իր կուսության համար։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ հայրն ասաց. «Գնա՛»։ Եվ արձակեց նրան երկու ամիս։ Աղջիկն իր ընկերուհիների հետ գնաց և լեռների վրա ողբաց իր կուսությունը։ |
Եվ իր հորն ասաց. «Միայն թե այս բանն արա՛ ինձ համար. ինձ երկու ամիս թո՛ւյլ տուր, որ ելնեմ սարերն ու իջնեմ և իմ ընկերներով լաց լինեմ իմ կուսության համար»։
Երկու ամիսը լրանալուց հետո վերադարձավ իր հոր մոտ, և հայրը կատարեց նրա մասին արած իր ուխտը. և աղջիկը տղամարդ չճանաչեց։