Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կինը հղիացավ և մի որդի ծնեց հաջորդ տարին այդ նույն ժամանակ, ինչպես նրան ասել էր Եղիսեն։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կինը հղիացավ ու հետևյալ տարին՝ այդ նույն ժամանակ, որդի ծնեց, որը ողջ-առողջ էր, ինչպես նրան ասել էր Եղիսեեն։ |
Եվ Եղիսեն ասաց. «Եկող տարի այս ժամանակ գրկիդ մի որդի կունենաս»։ Եվ կինն ասաց. «Ո՛չ, տե՛ր իմ, Աստծո՛ւ մարդ, սուտ մի՛ ասա քո աղախնին»։
Եվ ահա քո ազգականը՝ Եղիսաբեթը, նա էլ հղիացավ իր ծեր օրով, և նա, որ ամուլ էր համարվում, վեցերորդ ամսվա մեջ է։
Հավատով Սառան, որ ամուլ էր, սերմն ընդունելու զորություն ստացավ և առաջացած տարիքում որդի ծնեց, որովհետև խոստացողին հավատարիմ համարեց։