Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա Տիրոջ առաջ չարիք գործեց Հովակիմի ամբողջ արածի պես։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սեդեկիան Տիրոջ առջև չարիք գործեց, ինչպես արել էր Հովաքինը։ |
Իսկ այն վատ թզերի մասին, որոնք վատությունից չեն ուտվի, այսպես է ասում Տերը. “Նույնպես կանեմ Հուդայի թագավոր Սեդեկիային և նրա իշխաններին ու Երուսաղեմի մնացորդին, որ մնացել են այս երկրում, և Եգիպտոսի երկրում բնակվողներին։
Եվ դու, ո՛վ պիղծ և ամբարիշտ իշխան Իսրայելի, օրդ հասել է, քո անօրենության վերջին պատժի ժամանակը։