Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:37 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա Տիրոջ առաջ չարիք գործեց իր հայրերի բոլոր արածների պես։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տիրոջ առջև նա գործեց իր նախնիների բոլոր չար արարքները։ |
Հովակիմը քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նա չարիք գործեց իր Տեր Աստծու առջև։
Եվ ես նրան, նրա սերնդին ու նրա ծառաներին պիտի պատժեմ իրենց անօրինության համար և նրանց վրա, Երուսաղեմի բնակիչների վրա և Հուդայի մարդկանց վրա պիտի բերեմ այն ամբողջ չարիքը, որ ես խոսեցի նրանց, բայց նրանք չլսեցին»։