որովհետև անպայման պիտի կատարվի Տիրոջ այն խոսքը, որ նա ասաց Բեթելում եղած զոհասեղանի և Բարձր տեղերի բոլոր կռատների մասին, որոնք կան Սամարիայի քաղաքներում»։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հովսիան երեսը դարձրեց դեպի սարը, տեսավ այն գերեզմանները, որոնք այնտեղ՝ սարի վրա էին, մարդ ուղարկեց և գերեզմաններից հանեց ոսկորները, այրեց սեղանի վրա և պղծեց այն Տիրոջ այն խոսքի համաձայն, որ բարձրաձայն աղաղակելով ասել էր Աստծու մարդը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովսիան հայացքը շուռ տվեց ու տեսավ քաղաքում եղած գերեզմանները, մարդ ուղարկեց, գերեզմաններից ոսկորները հանեց ու զոհասեղանի վրա այրելով՝ պղծեց դրանք, ըստ Տիրոջ խոսքի, որ ասել էր Աստծու մարդը, երբ Հերոբովամը տոնի ժամանակ կանգնած էր զոհասեղանի մոտ։ Նա աչքերը հառեց Աստծու մարդու գերեզմանին, որը խոսել էր այս բաների մասին, |
որովհետև անպայման պիտի կատարվի Տիրոջ այն խոսքը, որ նա ասաց Բեթելում եղած զոհասեղանի և Բարձր տեղերի բոլոր կռատների մասին, որոնք կան Սամարիայի քաղաքներում»։
Իսրայելի որդիների դիակներն իրենց կուռքերի առաջ պիտի դնեմ և ձեր ոսկորները ձեր սեղանների շուրջը ցրիվ պիտի տամ։
Գրքում աստվածներ են կոչվում նրանք, որոնց ուղղված է Աստծու խոսքը։ Իսկ այն, ինչ գրված է Գրքում, չի կարող ջնջվել։