Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Քեղկիա քահանայապետն ասաց Սափան դպիրին. «Օրենքի մի գիրք եմ գտել Տիրոջ տանը»։ Քեղկիան այն գիրքը տվեց Սափանին, և նա կարդաց այն։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Քեղկիա քահանայապետն ասաց Սափան քարտուղարին. «Տիրոջ տանը օրենքի գիրք եմ գտել»։ Քեղկիան գիրքը տվեց Սափանին, որն ընթերցեց այն։

Տես գլուխը



Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:8
5 Խաչաձեւ Հղումներ  

Սափան դպիրը եկավ թագավորի մոտ, պատասխան բերեց թագավորի համար և ասաց. «Քո ծառաները հանեցին տանը գտնված արծաթը և տվեցին Տիրոջ տան համար նշանակված գործավորների ձեռքը»։


Թագավորն ու նրա հետ Հուդայի ու Երուսաղեմի բոլոր բնակիչները, քահանաները, մարգարեները և ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչև մեծը, գնացին Տիրոջ տուն, և նրանց առջև կարդաց Տիրոջ տան մեջ գտնված ուխտի գրքի բոլոր խոսքերը։


Հովսիան վերացրեց նաև վհուկներին ու նշանագետներին, թերափիմներն ու կուռքերը և բոլոր այն գարշությունները, որ երևացել էին Հուդայի երկրում և Երուսաղեմում՝ հաստատելու համար այն գրքում գրված օրենքի խոսքերը, որը Քեղկիա քահանան գտել էր Տիրոջ տանը։