Հերոբովամի որդի Նադաբը թագավոր դարձավ Իսրայելի վրա Հուդայի թագավոր Ասայի երկրորդ տարում և երկու տարի թագավորեց Իսրայելի վրա։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամոնը քսաներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երկու տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունը Մեսողոմիթ էր՝ ետեբացի Արուսի դուստրը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամովնը քսաներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ։ Նա տասներկու տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Մեսոլոմիթ էր, նա հետեբալցի Արուսի դուստրն էր։ |
Հերոբովամի որդի Նադաբը թագավոր դարձավ Իսրայելի վրա Հուդայի թագավոր Ասայի երկրորդ տարում և երկու տարի թագավորեց Իսրայելի վրա։
Հուդայի Ասա թագավորի քսանվեցերորդ տարում Իսրայելի վրա՝ Թերսայում, թագավորեց Բաասայի որդի Էլան. երկու տարի թագավորեց։
Հոսափատը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր հայրերի հետ իր հայր Դավթի քաղաքում. և նրա որդի Հովրամը թագավորեց նրա փոխարեն։
Հուդայի Ազարիա թագավորի հիսուներորդ տարում Իսրայելի թագավոր դարձավ Մանայեմի որդի Փակեիան և երկու տարի թագավորեց Սամարիայում։
Մանասեն ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր տան պարտեզում՝ Ոզայի պարտեզում, և նրա որդի Ամոնը թագավոր դարձավ նրա փոխարեն։
Տիրոջ խոսքով Մովսեսի և Ահարոնի կողմից հաշվառված մեկ ամսականից բարձր եղող բոլոր արու ղևտացիները, ըստ իրենց տոհմերի, քսաներկու հազար էին։