Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եզեկիա թագավորի տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ թագավորը հարձակվեց Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքների վրա և վերցրեց դրանք։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եզեկիա արքայի թագավորության տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ արքան հարձակվեց Հուդայի պարսպապատ քաղաքների վրա և գրավեց դրանք։ |
«Գնա՛ և ասա՛ Եզեկիային, թե այսպես է ասում Տերը՝ քո հայր Դավթի Աստվածը. “Լսեցի քո աղոթքը, տեսա քո արտասուքը։ Ահավասիկ, քո օրերի վրա պիտի ավելացնեմ տասնհինգ տարի։
Ուստի պիտի ողբամ և լացեմ, բոբիկ ու մերկացած պիտի շրջեմ, շնագայլերի պես պիտի ողբամ և ջայլամների պես պիտի սգամ։
Որովհետև անբժշկելի է նրա վերքը. մինչև Հուդա եկավ, հասավ իմ ժողովրդի դարպասին՝ մինչև Երուսաղեմ։