Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Միայն թե Տիրոջ տուն եկած փողից Տիրոջ տան համար չշինվեցին արծաթե բաժակներ, պատրույգի մկրատներ, տաշտեր, փողեր և ամեն տեսակ ոսկե անոթներ ու արծաթե անոթներ, Նոր Էջմիածին Աստվածաշունչ շինարարներին, նկարիչներին, ճարտար որմնադիրներին, քարգործներին, որպեսզի Տիրոջ տան քանդված մասերը նորոգելու համար փայտ ու տաշած քարեր գնեն և անեն այն ամենը, ինչ անհրաժեշտ էր Տիրոջ տունը նորոգելու համար։ |
Գործն ավարտելուց հետո փողի մնացած մասը բերեցին թագավորի և Հովիադայի առաջ, և Տիրոջ տան համար անոթներ շինվեցին, անոթներ պաշտամունքի և ողջակեզների համար, խնկամաններ և ոսկե ու արծաթե այլ անոթներ։ Հովիադայի բոլոր օրերին միշտ ողջակեզներ էին մատուցում Տիրոջ տանը։
Եվ փող տվեցին քարհատներին ու հյուսներին, ուտելիք, խմելիք և յուղ՝ սիդոնացիներին և տյուրացիներին, որ Լիբանանից ծովով եղևնու փայտ բերեն Հոպպե, ինչպես որ նրանց արտոնել էր պարսից Կյուրոս թագավորը։
«Արծաթից երկու փո՛ղ շինիր քեզ համար. կռածո կշինես դրանք՝ ժողովրդին կանչելու և բանակներին երթի հանելու համար։