Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երրորդ մասը՝ Սուրի դուռը, և երրորդ մասն էլ՝ պահակագնդի ետևի դուռը. այսպես արե՛ք տան պահպանությունը։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

մյուս մեկ երրորդ մասը՝ ճանապարհների դռան, իսկ մյուս մեկ երրորդ մասը՝ պահապան զինվորների հետևի դռան պահպանությունը։ Պիտի պահպանեք տան ապահովությունը։

Տես գլուխը



Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:6
5 Խաչաձեւ Հղումներ  

Եվ վերցրեց հարյուրապետներին, թիկնապահներին ու պահակագնդին ու երկրի ամբողջ ժողովրդին, և Տիրոջ տնից իջեցրին թագավորին ու պահակագնդի դռան ճամփով եկան թագավորի պալատ։ Եվ նա նստեց թագավորական գահի վրա։


Եվ նրանց պատվիրեց՝ ասելով. «Ձեր անելու բանն այս է. ձեր մեկ երրորդ մասը, որ գալիս է շաբաթ օրը, թող թագավորի պալատի պահպանությունն անի,


Եվ ձեզնից երկու գունդ՝ բոլորը, որ պիտի շաբաթ օրը դուրս գան, Տիրոջ տան պահպանությունը կանեն թագավորի շուրջը։