Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:33 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հորդանանից դեպի արևելք՝ Գաղաադի ամբողջ երկրում, Գադի, Ռուբենի և Մանասեի երկրներում՝ Առնոն ձորի վրա գտնվող Արոերից մինչև Գաղաադ և Բասան։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հորդանան գետից արևելք գտնվող ամբողջ Գաղաադի, Գադի, Ռուբենի ու Մանասեի երկրներում, Առնովնի ձորի եզրին գտնվող Արոյերից մինչև Գաղաադ ու Բասան։

Տես գլուխը



Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:33
9 Խաչաձեւ Հղումներ  

Հեուի մնացած գործերի, նրա բոլոր արածների և նրա բոլոր քաջագործությունների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։


Այն ժամանակ ասորիների Ազայել թագավորը եկավ և պատերազմեց Գեթի դեմ ու գրավեց այն։ Հետո Ազայելն իր երեսը դարձրեց դեպի Երուսաղեմ՝ նրա վրա գնալու համար։


Հովաքազի որդի Հովասը Ազայելի որդի Բենադադի ձեռքից դարձյալ ետ վերցրեց այն քաղաքները, որ պատերազմի ժամանակ Ազայելը վերցրել էր նրա հոր՝ Հովաքազի ձեռքից։ Հովասը երեք անգամ հարվածեց նրան և ետ վերցրեց Իսրայելի քաղաքները։


Եվ Ազայելն ասաց. «Ինչո՞ւ է իմ տերը լաց լինում»։ Նա էլ ասաց. «Որովհետև գիտեմ, թե ինչ չարիք պիտի գործես Իսրայելի որդիների դեմ. նրանց բերդերը պիտի այրես կրակով և սրով սպանես նրանց երիտասարդներին, նրանց մանուկներին պիտի զարկես քարին և ճղես նրանց հղիների որովայնը»։


Առնոնի ձորի եզերքում գտնվող Արոերից և ձորի մեջ եղած քաղաքից մինչև Գաղաադ մի քաղաք չմնաց, որ մեր դեմ ելներ. մեր Տեր Աստվածը բոլորն էլ մատնեց մեր ձեռքը։