Եվ Եղիան ասաց նրանց. «Բռնեցե՛ք Բահաղի մարգարեներին, թող ոչ մի մարդ չպրծնի նրանցից». նրանց բռնեցին, և Եղիան նրանց իջեցրեց Կիսոն հեղեղատի մոտ ու նրանց սպանեց այնտեղ։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:24 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եկան զոհեր ու ողջակեզներ մատուցելու, և Հեուն դրսում իր համար ութսուն մարդ դրեց և ասաց. «Այն մարդը, որը կթողնի, որ ձեր ձեռքը իմ տված մարդկանցից մեկն ազատվի, նրա անձը պետք է հատուցի փախչող անձի փոխարեն»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հեուն մտավ խունկ ծխելու և ողջակեզներ մատուցելու, իսկ դրսում երեք հարյուր ութսուն մարդ կանգնեցրեց և ասաց նրանց. «Եթե ձեզնից որևէ մեկը կենդանի թողնի նրան, ում ես կհանձնեմ ձեր ձեռքը, իր կյանքով կհատուցի այդ մարդու փոխարեն»։ |
Եվ Եղիան ասաց նրանց. «Բռնեցե՛ք Բահաղի մարգարեներին, թող ոչ մի մարդ չպրծնի նրանցից». նրանց բռնեցին, և Եղիան նրանց իջեցրեց Կիսոն հեղեղատի մոտ ու նրանց սպանեց այնտեղ։
Եվ Հեուն ու Ռեքաբի որդի Հովնադաբը եկան Բահաղի տուն, և նա ասաց Բահաղի պաշտողներին. «Որոնե՛ք և տեսե՛ք, միգուցե Տիրոջ ծառաներից մեկն այստեղ լինի ձեզ հետ. միմիայն Բահաղի պաշտողները պետք է լինեն»։