Ինքն իր ծառաների հետ գիշերով գունդ-գունդ հարձակվեց նրանց վրա, հաղթեց նրանց և քշեց նրանց մինչև Կոբա, որ Դամասկոսի հյուսիսային կողմում է։
Գործք Առաքելոց 9:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սողոսը գետնից վեր կացավ, բայց աչքերը բացելով՝ ոչինչ չէր տեսնում։ Նրան ձեռքից բռնած մտցրին Դամասկոս։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սողոսը գետնից վեր ելավ, սակայն բաց աչքերով ոչ ոքի չէր տեսնում։ Նրան ձեռքից բռնած մտցրին Դամասկոս։ |
Ինքն իր ծառաների հետ գիշերով գունդ-գունդ հարձակվեց նրանց վրա, հաղթեց նրանց և քշեց նրանց մինչև Կոբա, որ Դամասկոսի հյուսիսային կողմում է։
Եվ այն մարդկանց, որոնք տան դռան մոտ էին, ամենափոքրից մինչև ամենամեծը կուրացրին. այնպես որ շատ հոգնեցին դուռը փնտրելով։
Տերն ասաց նրան. «Ո՞վ է մարդուն բերան տվել, կամ ո՞վ է ստեղծում համրին կամ խուլին, տեսնողին կամ կույրին. չէ՞ որ ես՝ Տերը։
Այժմ ահա Տիրոջ ձեռքը քեզ վրա է, և կույր կլինես ու միառժամանակ արև չես տեսնի»։ Եվ իսկույն նրա վրա մեգ ու խավար իջավ, և խարխափելով առաջնորդողներ էր փնտրում։
Եվ քանի որ այդ լույսի փայլի պատճառով չէի տեսնում, ինձ հետ եղողները ձեռքիցս բռնեցին, ու ես մտա Դամասկոս։
Դամասկոսում Արետաս թագավորի կառավարիչը ինձ ձերբակալելու համար Դամասկոս քաղաքը հսկողության տակ էր պահում։
և ոչ էլ ելա Երուսաղեմ՝ նրանց մոտ, ովքեր ինձանից առաջ առաքյալներ էին, այլ Արաբիա գնացի ու վերադարձա Դամասկոս։