Եվ առջևից ու հետևից գնացող բազմությունը բացականչում էր ու ասում. «Օվսաննա՜ Դավթի Որդուն (եբր. Սաղ. 118.25), օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը (Սաղ. 118.26). օվսաննա՜ Բարձրյալին»։
Գործք Առաքելոց 28:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ նրանք սպասում էին, որ նա կուռչի կամ հանկարծակի մեռած կընկնի։ Երբ շատ սպասեցին ու տեսան, որ նրան ոչ մի վնաս չեղավ, իրենց կարծիքը փոխեցին և ասացին. «Սա մի աստված է»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տեղացիները սպասում էին, որ նա կուռչի կամ կընկնի ու հանկարծակի կմեռնի։ Շատ սպասելուց հետո, երբ տեսան, որ նրան որևէ վնաս չպատահեց, նորից խոսքը դարձրին և ասում էին. «Սա մի աստված է»։ |
Եվ առջևից ու հետևից գնացող բազմությունը բացականչում էր ու ասում. «Օվսաննա՜ Դավթի Որդուն (եբր. Սաղ. 118.25), օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը (Սաղ. 118.26). օվսաննա՜ Բարձրյալին»։
Պիղատոսը նրանց ասաց. «Հապա ի՞նչ անեմ Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին»։ Բոլորն ասացին. «Թող խաչվի՛»։
Այդ տեղի շրջակայքում գտնվում էին կղզու Պոպլիոս անունով գլխավորի գյուղերը։ Նա մեզ երեք օրով սիրով իր մոտ ընդունեց։
Եվ բոլորը՝ փոքրից մեծ, նրան էին հետևում ու ասում. «Սա է Աստծու զորությունը, որ մեծ է կոչվում»։