Գործք Առաքելոց 27:30 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց քանի որ նավավարներն ուզում էին նավից փախչել, մակույկն իջեցրին ծով այն պատճառաբանությամբ, թե իբր առջևի կողմից էլ են խարիսխ գցելու։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց նավավարները մտածում էին նավից փախչել, ուստի մակույկը ծով իջեցրին այն պատճառաբանությամբ, թե իբր առջևի կողմից էլ են խարիսխներ գցելու։ |
Արդեն տասնչորսերորդ գիշերը եղավ, ինչ մենք Ադրիական ծովում դեռևս տարուբերվում էինք։ Կեսգիշերին նավավարները կարծեցին, թե ինչ-որ ցամաք ենք հասել։
Վախենալով, որ թերևս խութերի մեջ ընկնեն, հետևի կողմից չորս խարիսխ ցած գցեցին և սպասում էին լուսանալուն։
Պողոսը հարյուրապետին ու զինվորներին ասաց. «Եթե դրանք նավի մեջ չմնան, դուք չեք կարող փրկվել»։