Նա հրամայեց հարյուրապետին Պողոսին պահել, բայց ազատություն տալ և նրա յուրայիններից ոչ մեկին չարգելել նրան ծառայելու։
Գործք Առաքելոց 25:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սակայն Փեստոսը պատասխանեց, որ Պողոսը Կեսարիայում պիտի պահվի, և ինքն էլ շուտով այնտեղ է գնալու։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ Փեստոսը պատասխանեց, թե նա Կեսարիայում կպահվի, և որ ինքն էլ շուտով այնտեղ է գնալու։ |
Նա հրամայեց հարյուրապետին Պողոսին պահել, բայց ազատություն տալ և նրա յուրայիններից ոչ մեկին չարգելել նրան ծառայելու։
Երկու տարին լրանալուց հետո Փելիքսին հաջորդեց Պորկիոս Փեստոսը։ Փելիքսը, ցանկանալով հրեաներին շնորհ անել, Պողոսին կալանքի տակ թողեց։
Նրանց պատասխանեցի. "Հռոմեացիների համար օրինական չէ որևէ մարդու հանձնել ատյանի, մինչև ամբաստանյալն իր առաջ իրեն մեղադրողներին չունենա և այդ մեղադրանքին պատասխանելու հնարավորությունը չստանա"։
«Ձեզանից ովքեր կարող են,- ասաց,- թող ինձ հետ իջնեն, ու եթե այդ մարդու վրա որևէ հանցանք կա, թող ամբաստանեն նրան»։
Եվ ութ կամ տասն օրից ոչ ավելի այնտեղ մնալով՝ Կեսարիա իջավ։ Հաջորդ օրն ատյան նստեց ու հրամայեց Պողոսին բերել։
Փիլիպպոսը հայտնվեց Ազովտոսում և շրջելով ավետարանում էր բոլոր քաղաքներում, մինչև որ եկավ Կեսարիա։