Եվ իշխանավորներն ու ամբողջ ժողովուրդն ասացին քահանաներին ու մարգարեներին. «Այս մարդը մահվան արժանի չէ, որովհետև Տիրոջ՝ մեր Աստծու անունով է խոսել մեզ հետ»։
Գործք Առաքելոց 23:29 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրան իրենց օրենքի մի՛ հարցում ամբաստանված գտա, սակայն մեռնելու կամ բանտարկվելու արժանի ոչ մի հանցանք չուներ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գտա, որ նա իրենց օրենքին վերաբերող մի խնդրի համար էր ամբաստանված ու մահվան կամ կալանքի արժանի որևէ հանցանք չուներ։ |
Եվ իշխանավորներն ու ամբողջ ժողովուրդն ասացին քահանաներին ու մարգարեներին. «Այս մարդը մահվան արժանի չէ, որովհետև Տիրոջ՝ մեր Աստծու անունով է խոսել մեզ հետ»։
Բայց եթե հարցը խոսքին, անուններին և ձեր օրենքին է վերաբերում, դո՛ւք տեսեք, որովհետև այդպիսի բաների դատավոր չեմ ուզում լինել»։
Եթե մեղավոր եմ և մահվան արժանի բան եմ կատարել, մեռնելուց չեմ խուսափում։ Իսկ եթե ոչինչ չկա, որի համար սրանք ամբաստանում են ինձ, ոչ ոք ինձ չի կարող դրանց հանձնել։ Կայսրին եմ դիմում»։
Բայց ես հասկացա, որ նա մահվան արժանի ոչինչ չի արել։ Իսկ քանի որ նա դիմել էր Օգոստափառին, մտածեցի, որ այնտեղ ուղարկեմ նրան։
Գնալիս իրար հետ խոսում էին և ասում. «Այս մարդը մեռնելու կամ կապանքների արժանի բան չի արել»։
Նրանք ինձ դատելուց հետո կամեցան բաց թողնել, որովհետև իմ մեջ մահապատժի արժանի ոչ մի հանցանք չկար։