Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գործք Առաքելոց 22:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Իսկ ես ասացի. "Տե՛ր, նրանք գիտեն, որ ես էի բանտ նստեցնում և ժողովարաններում գանահարել տալիս քեզ հավատացողներին։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ ես ասացի. “Տե՛ր, իրենք իսկ գիտեն՝ ես էի, որ բանտարկել և բոլոր ժողովարաններում գանակոծել էի տալիս քեզ հավատացողներին։

Տես գլուխը



Գործք Առաքելոց 22:19
5 Խաչաձեւ Հղումներ  

Զգո՛ւյշ եղեք մարդկանցից, որովհետև ձեզ դատարաններ կհանձնեն ու իրենց ժողովարաններում ձեզ կտանջեն։


Ես մինչև մահ հալածում էի այս ուղղությունը՝ տղամարդկանց ու կանանց կապելով և բանտերի մատնելով։


Իսկ Սողոսը ավերում էր եկեղեցին. տնից տուն էր մտնում և տղամարդկանց ու կանանց քարշ տալով՝ բանտ էր նետում։


Իսկ Սողոսը, որ Տիրոջ աշակերտներին սպառնալով ու նրանց սպանելով էր տակավին ներշնչված, եկավ քահանայապետի մոտ՝